Ահազանգում է SHAMSHYAN.com-ի ընթերցողը. անհայտ անձինք ծառերի սպանդ են իրականացնում Գյումրիում. ո՞վ է կանգնած դրա թիկունքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 4-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը էլեկտրոնային նամակ է ստացել, որով նամակագիրը ահազանգում է այն մասին, թե Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Բեռլին» պոլիկլինիկայի բակում անհայտ անձինք ծառերի սպանդ են իրականացնում։
Նամակագիրը մեզ է ուղարկել նաև մի քանի լուսանկարներ՝ ծառերի նկատմամբ կատարված վանդալիզմից։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է պարզել, թե ով կամ ովքեր են վանդալիզմի հեղինակները։