«Նա մեզ ցար չէ». Ռուսաստանի ողջ տարածքում բողոքի ակցիաներ են ընթանում
ՌԴ Վլադիվոստոկ, Յուժնո-Սախալինսկ, Խաբարովսկ, Տոմսկ, Բարնաուլ, Իրկուտսկ քաղաքներում այսօր տեղի են ունեցել բողոքի ակցիաներ։ Այս պահին ցույցեր են ընթանում Նովոսիբիրսկ քաղաքում, գրում է «Վեդոմոստի» թերթը։
Ցույցերը, որոնք ընթանում են «Նա մեզ ցար չէ» խորագրի ներքո, կազմակերպել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին և վերաբերում են մայիսի 7-ին կայանալիք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։
Նշվում է, որ մայրաքաղաք Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բողոքի ցույցերի անցկացման թույլտվություն չկա։
Այդ առնչությամբ Մոսկվայի շրջանային ավտանգության հարցերով վարչության ղեկավար Վլադիմիր Չերնիկովը հայտարարել է, որ ցույցերին միանալու մասին հնչեցվող կոչերը դիտվելու են որպես սադրանք։