Հայաստանում առաջիկա օրերը տեղումնառատ կլինեն
Մայիսի 5-ից 10-ը ժամանակ առ ժամանակ Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
[img]http://st0.shamshyan.com/editor/0037187001525511123347673.jpg[/img]
Երևան քաղաքում`
Մայիսի 5-ից 10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
[img]http://st0.shamshyan.com/editor/0424279001525511110917645.jpg[/img]