211652_close_icon
views-count1159 դիտում article-date 12:09 19-09-2026

Գողության դեպք՝ Երևանում․ երիտասարդը ծանոթի հետ «սպորտային հնարքներ» կիրառելիս անուշադրության է մատնվել, ինչից հետո պարանոցից գողացել են ոսկյա շղթան ու խաչը

Սեպտեմբերի 8-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ 26-ամյա Արման Պ․-ն և հայտնել, որ ժամը 00։30-ի սահմաններում գտնվել է Մաշտոցի պողոտա 25 հասցեում, որտեղ ծանոթացել է երկու երիտասարդի հետ, որոնցից մեկի հետ զրույցի ընթացքում սկսել է կիրառել սպորտային հնարքներ, որի ժամանակ վերջինս, օգտվելով իր անուշադրությունից, պարանոցից գողացել է ոսկյա շղթան և ոսկյա խաչը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր