Մոսկվայում ձերբակալել են մոտ 300 ցուցարարի, այդ թվում՝ հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնիին. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայում ընդդիմության բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալվել է մոտ 300 քաղաքացի՝ մայրաքաղի կենտրոնում չարտոնված ակցիա իրականացնելու և հասարակական կարգը խախտելու համար: «Նրանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու հարցն է որոշվում», նշված է Մոսկվայի ՆԳՆ մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Բերման ենթարկվածների թվում է նաև ռուսաստանցի հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնին և նրա համախոհ Նիկոլայ Լյասկինը:
Մայիսի 5-ին Ռուսաստանի մի շարք քաղաքներում տեղի են ունենում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների բողոքի ակցիաները: Մոսկվայում ակցիային մասնակցել է մոտ 10 հազար մարդ:
Ցույցերը, որոնք ընթանում են «Նա մեզ ցար չէ» խորագրի ներքո, [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/05/1095324/]կազմակերպել է [/url]ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին և վերաբերում են մայիսի 7-ին կայանալիք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։