Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ հրդեհները մոլեգնում են նահանգի Սան Դիեգո շրջանում, որտեղ մահացել է մեկ մարդ։
Հայտնի է, որ հրդեհի պատճառով վնասվել է մի քանի տուն, Սան Դիեգոյում փակվել են որոշ ավտոճանապարհներ։
Տեղի իշխանությունները զգուշացրել են կենսական նշանակություն ունեցող կարևոր շինությունների վրա կրակի տարածման վտանգի մասին։
Արտակարգ դրության մասին կարգադրութուը հրապարակվել է երեկ՝ հուլիսի 6-ին, Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունի պաշտոնական էջում:
Նշվում է նաև, որ հրդեհները կշարունակվեն մինչև հուլիսի վերջ: