Ռումինիայում կործանվել է ՄԻԳ-21 ինքնաթիռը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռումինիայի հարավում ցուցադրական թռիչքի ժամանակ կործանվել է ՄԻԳ-21 ինքնաթիռը: Միջադեպը տեղի է ունեցել ռումինական Բորչա ռազմաօդային ուժերի բազայում՝ Բաց դռների օրվա առթիվ կայացած միջոցառման ընթացքում:
Ինքնաթիռն ընկել է բազայից ոչ հեռու:Նախնական տեղեկություններով, օդաչուին հաջողվել է կատապուլտի ենթարկվել և փրկել:
Միջոցառմանը մասնակցում էր մի քանի հազար մարդ: