Քիլաուեա հրաբխի արտանետումների արագությունը զգալիորեն դանդաղել է․ «Ամերիկայի ձայն»
Ըստ երկրաբանների՝ աշխարհի ամենաակտիվ գործող հրաբուխներից մեկի՝ Հավայան կղզիներում գտնվող Քիլաուեա հրաբխի կործանարար արտանետումների արագությունը վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ զգալիորեն դանդաղել է: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4517655.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Թեև գիտնականները ներկայումս դժվարանում են կանխատեսել, թե ինչ տեղի կունենա մոտ ապագայում՝ դեռ անցած շաբաթ ակտիվ հրաբխի արտանետման արտադրանքի կանգ է արձանագրվել:
Քիլաուեա հրաբխի արևելյան ստորին հատվածի խառնարաններում տեղի ունեցող ժայթքումների հետևանքով առաջացած ծծմբի երկօքսիդի արտավիժումների բարձր մակարդակը նույնպես անհամեմատ պակասել է:
Մայիսի 3-ից առայօր Քիլաուեա հրաբխի ստորոտում ընդհանուր թվով երկու տասնյակից ավելի հրաբխային ճեղքվածք է առաջացել: