Փարիզում ընթանում է Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումը. ՈՒՂԻՂ
Փարիզում ընթանում է Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի տոնակատարությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փարիզ ժամանած պատվիրակությունների ղեկավարների դիմավորման արարողությունը գլխավորում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար աշխատանքային այցքով Փարիզ է ժամանել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։