ԱՄՆ-ում նավթի գները 10-րդ անգամ անընդմեջ նվազում են. պատճառը Իրանի դեմ պատժամիջոցներն են
Տեհասյան Light Sweet նավթի մեկ բարելի համար գինը նվազում է տասներորդ անգամ անընդմեջ: Նման բան նյու-յորքյան բորսայում սակարկությունների պատմության մեջ տեղի չէր ունեցել 1984 թվականից ի վեր:
Նշվում է, որ գինը ընկել է 21%-ով՝ հոկտեմբերին գրանցված առավելագույն ցուցանիշների համեմատ:
«Շուկան ինչ-որ նշաձող է փնտրում, սակայն առայժմ այն չի գտնում», նշել է CHS Hedging-ի վերլուծաբան Թոնի Հեդրիկը:
Փորձագետների կարծիքով, նվազեցման պատճառը Իրանի դեմ պատժամիջոցներն են: Դրա արդյունքում Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը սկսել են ավելի շատ նավթ արդյունահանել՝ նախորդ ամիսների համեմատ: Նավթի գնի նվազեցման վրա ազդել է նաև Չինաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղումը:
Նշենք, որ ՕՊԵԿ-ը որոշել է արդյունահանումը կրճատել օրեկան 1 մլն բարելով: