«Քաղաքացիական պայմանագիր»-ը վարչության նիստում քննարկել է ԱԺ նախագահի և փոխնախագահների թեկնածուների հարցը
Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեկտեմբերի 11-ի վարչության նիստում քննարկել է ԱԺ նախագահի և փոխնախագահների հնարավոր թեկնածուների հարցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
«Այո, ճիշտ է, քննարկվել է ԱԺ նախագահի և փոխնախագահների թեկնածուների հարցը»,-ասաց Սիմոնյանը:
Նա չցանկացավ անուններ նշել և այլ մանրամասներ ներկայացնել: