Ժերար Պիկեն ձեռք կբերի «Անդորրա» ակումբը
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մոտ ժամանակներս ձեռք կբերի իսպանական «Անդորրա» ակումբը:
Ֆուտոլիստի հիմնական նպատակն է ստեղծել ակումբը, որը հետագայում հանդես կգա իսպանական ֆուտբոլի բարձրագույն լիգաներում:
Ավելի վաղ Պիկեն նշել էր, որ ուսումնասիրում է ֆուտբոլային ակումբ գնելու հնարավորությունը:
«Անդորրա» ակումբը ստեղծվել է 1942 թվականին և ներկա պահին հանդես է գալիս իսպանական 5-րդ դիվիզիոնում: