Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունվարի 4-ին գյուղատնտեսության բնագավառի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքներին և մի շարք այլ հարցերի:
Առկա իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ով մասնավորապես նշել է, որ, տարեվերջյան ցուցանիշների համաձայն, հանրապետությունում կատարվել է շուրջ 57 հազար հեկտար աշնանացան: Նախարարի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ՝ հողօգտագործողներից գրեթե կրկնակի ծավալի՝ 18 հազար հեկտարի հայտ են ստացել գարնանացանի համար և առաջիկայում այդ ուղղությամբ կսկսվեն նախապատրաստական աշխատանքները: Անդրադառնալով դաշտերի վիճակին՝ Ժ. Միրզոյանը մտահոգություն է հայտնել՝ նշելով, որ գերատեսչության համապատասխան մասնագետների կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում հանրապետության հարթավայրային որոշ գոտիներում մկնանման կրծողների վարակվածության դեպքեր են արձանագրվել, և որպես խնդրի լուծում՝ առաջարկել է համալիր պայքարի ծրագիր իրականացնել:
Պետնախարար Մարտիրոսյանը դրական արձագանքեց ներկայացված առաջարկին՝ նշելով, որ պայքարի ծավալման համար կտրամադրվեն լրացուցիչ միջոցներ, և հրահանգեց վարչակազմերի ղեկավարներին այդ ուղղությամբ օպերատիվ աշխատանքներ սկսել՝ ներգրավելով նաև վարձու աշխատողների: Պետնախարարը կարևորել է գարնանացանին հավուր պատշաճի նախապատրաստվելու աշխատանքներն՝
5431 դիտում
19:15 22-08-2018
Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը
2459 դիտում
16:20 21-11-2019
Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է կրտսեր դիվանագետների
691 դիտում
22:09 01-08-2026
Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները զգուշացնում են «պոտենցիալ էսկալացիայի» մասին
604 դիտում
19:43 01-08-2026
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 4 մարդ
685 դիտում
19:23 01-08-2026
Իրանական դրոնները հարվածել են Քուվեյթին