ԱԱԾ-ում պարգեւատրումներ չեն եղել․Արթուր Վանեցյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԱԾ-ում պարգեւատրումներ չեն եղել։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/493068.html?fbclid=IwAR1zZc1gSvj6N8Uma3daYnQsrootbq6PPE-g6zHPon-b8fivm2KV0YHD0h8]news.am[/url]-ը։
«Ես ճիշտն ասած տեղյակ էլ չէի, պարգեւատրումների մասին մամուլից եմ տեղեկացել, որեւէ մեկնաբանություն անել չեմ կարող»,-ասաց Վանեցյանը՝ նշելով, որ ինքն էլ պարգեւատրում չի ստացել։
Վանեցյանը նշեց, որ անվտանգության առումով մշտապես մարտահրավերներ կան․ «Մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որ ոչ մի վայրկյան չենք կարող հագիստ լինել եւ չասել, որ մարտահրավերներ չկան, իհարկե մարտահրավերներ կան եւ Հայաստանի հանրապետության ողջ պաշտպանական համակարգը նկատի ունեմ, թե Պաշտպանության նախարարությունը, թե ոստիկանությունը աշխատում են այդ ուղղությամբ»։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/493068.html?fbclid=IwAR1zZc1gSvj6N8Uma3daYnQsrootbq6PPE-g6zHPon-b8fivm2KV0YHD0h8]կայքում[/url]։