211652_close_icon
views-count535 դիտում article-date 16:17 13-09-2026

Ավտովթար՝ Երևանում․ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Ալբերտ Բ․-ի վարած «Nissan Sentra» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Հարություն Ա․-ի վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մարտին Ենոքյանը և Հովհաննես Դավթյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր