Թուրքիայում հրապարակել են հայտնաբերված «Հիտլերի անհետացած նավատորմի» առաջին կադրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր տեսանյութ է հրապարակվել, որտեղ «Հիտլերի անհետացած նավատորմի» հայտնաբերման կադրերն են ներկայացված:
Տեսագրությունում կարելի է տեսնել գերմանական U-23, U-20, U-19 երեք սուզանավերը, որոնք խորտակվել էին 1944 թվականին և նրանց գտնվելու վայրը երկար ժամանակ անհայտ էր:
Թուրքական TRT Haber հեռուսաալիքի հրապարակած տեսանյութում նաև ներկայացվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների սուզանավերի որոնողական աշխատանքների պատմությունը:
Սուզանավերը հայտնաբերել էր թուրք ինժեներ և ջրասուզակ Սելչուկ Քոլայը: Վերջինիս դա հաջողվել է քարտեզի շնորհիվ, որտեղ U-23-ի կապիտանը նշել էր իր անձնակազմի՝ ափ դուրս գալու վայրը:
Արդյունքում, չորս տարվա որոնումներից հետո պարզվել էր, որ U-23-ը գտնվում է թուրքական Ագվա քաղաքի մերձակայքում, իսկ U-19 և U-20-ը՝ Ստամբուլի ափերի մոտ: