Ռուսաստանում Toyota-ն մխրճվել է ԿԱՄԱԶ-ի մեջ. զոհվել է 2 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանում՝ Կրասնոդարի մոտ գտնվող Ելիզավետինսկ բնակավայրի մոտ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել:
Ականատեսների վկայությամբ, Toyota մեքենայի վարորդը, փորձելով առջևից ընթացող մեքենային շրջանցել, դուրս է եկել հանդիպակած գոտի և ճակատ-ճակատի բախվել կաթ տեղափոխող ԿԱՄԱԶ բեռնատարի մեջ:
Վթարի արդյունքում Toyota-ի վարորդն ու ուղևորը տեղում մահացել են: