211652_close_icon
views-count7390 դիտում article-date 10:41 17-02-2019

Այսօր հայկական լրատվական դաշտի հեղինակավոր անձանցից՝ Արամ Աբրահամյանի ծննդյան օրն է

Այսօր՝ փետրվարի 17-ին, հայկական լրատվական դաշտի հեղինակավոր անձանցից մեկի՝ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի ծննդյան օրն է: Նորանկախ Հանրապետության առաջին օրվանից Ա. Աբրահամյանը ձեռք է բերել մեծ ճանաչում, օժտված է բարձր մարդկային ու մասնագիտական հատկանիշներով, նրա գրված ցանկացած խմբագրական «Առավոտ» օրաթերթում դառնում է չինովնիկների համար զսպաշապիկ, և դրանցից շատերը վախենում են, որ հանկարծ չհայտնվեն Ա. Աբրահամյանի գրչի տակ: Ա. Աբրահամյանը նաև մի իսկական լրատվական դարբնոց է ստեղծել «Առավոտ» օրաթերթում, որտեղ իրենց առաջին քայլերն են արել այսօր հանրապետությունում հայտնի բազմաթիվ ճանաչված լրագրողներ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է հոբելյարին, ցանականում նրան ու իր ընտանիքին, ինչու չէ, նաև աշխատանքային իր կոլեկտիվին երկար տարիների կյանք, բեղմնավոր աշխատանք և, որ միշտ նրանց համար լինի Մեծն Նարեկի «Առավոտ լուսո, արեգակն արդար…»

Նմանատիպ նյութեր

Այս բաժնից