Կաթի մթերման գինը կրկին իջեցրել են. տուժում են և՛ կաթ արտադրողները, և՛ սպառողները. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ մթերող ընկերությունները հերթական անգամ իջեցրել են կաթի մթերման գինը՝ 130 դրամից դարձնելով 120 դրամ:
Կաթի արտադրությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունները փորձում են ինքնակազմակերպվել և բողոքի գործողություններ կազմակերպել, սակայն այնքան էլ վստահ չեն, որ դա ինչ-որ արդյունք կտա:
Image result for կաթ կարավարության դեմ
Հայաստանում կաթի գնի նվազումը պայմանավորված է կաթնամթերքի արտադրության ոլորտում պետական վերահսկողության բացակայությամբ, կաթնամթերք արտադրողները գերադասում են կաթնամթերք արտադրել չոր կաթով կամ դրա փոխարինիչներով, արդյունքում տուժում են ոչ միայն կաթ արտադրողները, այլ նաև անորակ ապրանք սպառողները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: