Կրասնոդարում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել են ТНТ հեռուստաալիքի լրագրողներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով զոհվել է 5 հոգի, այդ թվում՝ ТНТ հեռուստաալիքի Stand Up ժամանցային նախագծի մասնակիցներ Դենիս Մալովիչկոն և Ելենա Զուևան: Այս մասին հայտնում է 5-tv.ru-ն:
Նշենք, որ վթարը տեղի էր ունեցել մայիսի 3-ի երեկոյան Բելորեչենսկ-Նիժնեվեդենևսկ ավտոճանապարհին ճակատ-ճակատի բախվել էին Hyundai Accent և Hyundai Verna մեքենաները: Կար 5 զոհ, ևս 2-ը հոսպիտալացվել էին:
Հարվածից մեքենաները դուրս էին շպրտվել ճանապարհից և ամբողջությամբ այրվել:
Մալովիչկոն և Զուևան մեկնում էին Կրասնոդար՝ ելույթների:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
00:00:15 / 00:00:43
Сгорели заживо: в страшном ДТП на Кубани погибли звезды Stand Up