Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է պատասխանել Գազայի հատվածի հարձակումներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է երկրի բանակին գրոհել զինյալներին, որոնք շարունակում են Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հարձակումը, հայտնում է TACC-ը:
Պաղեստինցի զինյալները Իսրայելի ուղղությամբ 430 հրթիռ և ական էին արձակել, ինչին ի պատասխան Իրսայելը դիմակայության ներկայիս փուլում գրեթե մեկ օրվա ընթացքում հարվածել է Գազայի հատվածում գտնվող 200 թիրախների:
«Առավոտյան ես հրաման տվեցի Իսրայելի պաշտպանության բանակին շարունակել մեծածավալ հարձակումները»,- ասել է Նեթանյահուն:
Նա հրամայել է պատասխանել Իսրայելի ուղղությամբ հարձակումներին: