Մադուրոն վենեսուելական բանակին կոչ է արել պատրաստ լինել ԱՄՆ-ի հարձակմանը
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կոժեդես նահանգում տեղակայված ռազմակայանում՝ երիտասարդ կուրսանտների հետ հանդիպմանը ժամանակ հայտարարել է, որ պետք է պատրաստ լինել ԱՄՆ-ի հարձակմանը:
«Զինվորականները պետք է պատրաստ լինեն զենքը ձեռքին երկիրը պաշտպանել, եթե երբևցե Հյուսիսամերիկյան կայսրությունը համարձակվ ոտնձգություն անել այս հողում, այս սուրբ հողում», ասել է Մադուրոն:
Նախագահի խոսքերով, Վենեսուելան անօգնական կամ թույլ չէ, այլ ընդհակառակը՝ «դա հզոր ազգային զինված ուժերով երկիր է»: Հենց այդ ուժերը պետք է համախմբված լինեն և ավելի չեզոք, ասել է նա:
Ավելի վաղ՝ ապրիլի 30-ին, Վենեսուելայում խիստ սրվել էր իրավիճակը: Կարակասում բողոքի ակցիաների ընթացքում՝ ի պաշտպանություն ընդդիմության, տեղի էր ունեցել Մադուրոյին պաշտպանող ուժերի մասնակցությամբ փոխհրաձգություն, որի ընթացքում տուժել էր ավելի քան 300 մարդ: