«Շերեմետևոյում» վթարային վայրէջք կատարելիս ինքնաթիռը այրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարելիս ուղևորատար ինքնաթիռը այրվել է: «Մոսկվա» գործակալությունը հայտնում է 10 զոհի մասին:
Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող Superjet-100 ինքնաթիռը «Շերեմետևոյից» թռիչք կատարելուց անմիջապես հետո վթարային վայրէջք է խնդրել՝ հրդեհի պատճառով:
Հրդեհի հնարավոր պատճառների թվում նշվում է կայծակը, որոշ տվյալներով, հրդեհ է բռնկվել ինքնաթիռի շարժիչում: Օդանավում եղել է 78 մարդ: