Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 23-ին, կազմել է 479.98 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.34 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 534.46 դրամ (նվազել է 1.20 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 606.50 դրամ (նվազել է 1.35 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.42 դրամ (նվազել է 0.05 դրամով):