Բենիամին Ադամյան. Կառավարությունը պետք է գումար հատկացնի բալոնները «Գազելների» հետևից տանիք տեղափոխելու համար
Բենիամին Ադամյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/beniamin.adamyan/posts/2384267964967646]էջում[/url] գրել է.
«էսօր մի երկու անգամ գազել նստեցի, ժողովուրդը անվտանգության, գազի բալոնների թեմայով խոսում էր, թե բա բալոնների վրա նստած ենք, վտանգավոր ա: Ճիշտն ասած, միշտ աչքս զարնել են էդ բալոնները, որ ուղիղ մեքենայի հետևում են, որ հետևից վթարի դեպքում անմիջապես հարվածի տակ են:
Առաջարկում եմ, որ կառավարությունը գումար հատկացնի այդ բալոնները գազելների հետևից տանիք տեղափոխելու համար ու ժամկետ սահմանի, որից հետո պարզապես կարգելվեն հին տարբերակով մեքենաները:
Վարորդները իրենք էլ մեծ հաճույքով կհամաձայնվեն, հատկապես, որ անվճար կլինի:
Գումար, կարծում եմ, կգտնվի, հատկապես որ բյուջեում 80 մլրդ-ի չափով ավելցուկ կա, հաստատ դրանից ավելի կարևոր բանի վրա չպիտի ծախսվեր: