Լեհաստանում ուկրաինացի ուղևորներով ավտոբուսը վթարի է ենթարկվել. տուժել է 11 հոգի
Լեհաստանի Օպոլսկի շրջանում ուկրաինացիներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել, որի արդյունքում տուժել է 11 մարդ:
«Երբ ոստիկանները դեպքի վայր ժամանեցին, 50-ամյա վարորդը խոստովանեց, որ քնել է ղեկին և արթնացել, երբ ավտոբուսն արդեն ընկել է ճանապարհամերձ փոսը», հայտնել է Բժեգ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը:
Հայտնի է, որ ավտոբուսում եղել է 35 ուղևոր և 2 վարորդ. բոլորը՝ Ուկրաինայի քաղաքացիներ: Վթարի հետո 11 հոգի, այդ թվում՝ 7 և 11 տարեկան երկու երեխա,տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Փրկարարական գործողություններում ներգրավվել են նաև ուղղաթիռներ: