Գիտնականները Հավայան կղզիների Կիլաուեա հրաբխի աղետալի ժայթքում են կանխատեսում
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ Հավայան կղզիների Կիլաուեա հրաբուխը աղետալի ժայթքում է ունենալու։ Այդ մասին հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Live Science-ին:
Երկրաբանական ծառայության տեղեկություններով՝ խառնարանի ստորին հատվածում ջրի կրիտիկական զանգված է հավաքվում, որը հոսում է ժայռերի ճեղքերից:
Ներկա պահին խառնարանում ձևավորվել է 3 լճակ, որոնք պետք է ինչ-որ պահի միավորվեն լճում: Երբ հրաբուխը սկսում է ժայթքել, շիկացած լավան լճի ջուրը գոլորշու կվերածի, ինչը պայթյունի կհանգեցնի:
Այդուհանդերձ, գիտնականների կարծիքով, պայթյունը պետք չէ սպասել մոտ ապագայում: