Վրաստանի նախագահը ստորագրել է Գախարիային վարչապետի պաշտոնում նշանակելու հրամանագիրը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել Գեորգի Գախարիային վարչապետի պաշտոնում նշանակելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է վրացական պետության ղեկավարի՝ ԶԼՄ-ների հարցերով խորհրդական Իրինա Շենգելիան, փոխանցում է Tass գործակալությունը։
«Նախագահը Գախարիայի նշանակման մասին հրամանագիրն ստորագրել է արդեն այսօր: Պաշտոնական մասն, այդպիսով, ավարտված է»,-ասել ե Շենգելիան:
Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 8-ին վստահություն է հայտնել նոր կառավարությանը՝ Գախարիայի գլխավորությամբ, ինչից հետո, երկրի Սահմանադրության համաձայն, նախագահը 2 օրվա ընթացքում պետք Է հրամանագիր ստորագրեր վարչապետի պաշտոնում նրա նշանակման մասին: Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքի տվյալներով՝ Գախարիան արդեն ձեռնամուխ է վարչապետի իր աշխատանքին և ժամանել է այն շենքը, որտեղ գտնվում է կառավարության աշխատակազմը և նրա աշխատասենյակը։