211652_close_icon
views-count1038 դիտում article-date 16:05 10-10-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 9-ից 10-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 9-ից 10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 17, մարմնական վնասվածք հասցնելու՝ 12, ծեծի՝ 4, սպանության սպառնալիքի՝ 3, անձնական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և առևտրային կաշառքի՝ 2-ական, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, գույքն անզգուշությամբ վնասելու և ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու 1-ական դեպքեր։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 3 հետախուզվող: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր