211652_close_icon
views-count994 դիտում article-date 11:11 08-09-2026

Ավտովթար՝ Երևանում․ Շրջանցիկ թունելում «Lada»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ վերջինը գլխիվայր շրջել է, «Lada»-ն՝ կողաշրջվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:40-ի սահմաններում Շրջանցիկ թունել փողոցում՝ 1/1 հասցեի մոտ, «Lada» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan»-ը գլխիվայր շրջվել է, իսկ «Lada»-ն՝ կողաշրջվել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Խաչիկ Հաննեյանն ու կրտսեր պարեկ Հրայր Մկրտչյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր