Կառավարության որոշմամբ Տրդատ Սարգսյանն ազատվեց մարզպետի պաշտոնից
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Տրդատ Սարգսյանին ազատել ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից:
Նա հրաժարականի դիմում էր ներկայացրել հոկտեմբերի 7-ին:
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը կապում են Եղեգնաձորում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ մարզպետի օգնականը ծեծի է ենթարկել փոխգնդապետին:
Մարզպետը հերքում է իր առնչությունն այդ միջադեպին և պնդում է, որ ինքն այդ ժամանակ տանն է եղել:
Մարզպետն, այնուամենանիվ, հայտարարել էր, որ վայր կդնի իր լիազորությունները, կարևորելով Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը: