ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով Սյունիքի մարզում նշանակվել է նոր ոստիկանապետ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրաման է ստորագրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը. Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյանը նշանակվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ։