Կկարոտեմ Հայաստանը. Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ում նոր հրապարակում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռելիթի շոուի հանրահայտ աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը մեկնել է Հայաստանից։ Նա Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել՝ կիսվելով ի տպավորություններով։
Նա իր էջի Stories բաժնում տեսանյութեր է հրապարակել ինքնաթիռից, որտեղ երևում է ննջասենյակը և հանգստի համար նախատեսված հատվածը:
«Ես կկարոտեմ քեզ Հայաստան»,- տեսանյութերից մեկն այսպես է մակագրել Քիմը:
Վերջինս նաև որդու հետ լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ինքնաթիռում քնած: