Զինամթերքի կամավոր հանձնում Նոյեմբերյանում
Նոյեմբերյանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 10-ին Բերդավանի 40-ամյա բնակիչը կամավոր հանձնել է ինքնաշեն դետոնատոր՝ պայթուցիչով և հայտնել, որ այն գտել է նոր գնած գոմի տանիքը վերանորոգելիս:
Գոմի նախկին տերը բացատրություն է տվել, որ ռազմամթերքը պատկանել է հանգուցյալ հորը:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]