Նոր տարին, նոր անձնագրով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 30-ին, Ամանորին ընդառաջ, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մալաթիայի անձնագրային բաժանմունքի աշխատակիցները Մեծարենցի փողոցի բնակչուհի Նինա Պետրիկինային անհանգստություն չպատճառելու համար, որոշել էին անակնկալ մատուցել` ծաղիկներով նրա բնակարան էին եկել նոր անձնագիրը հանձնելու: 2020 թվականին լրանում է Նինա տատիկի 100-ամյակը:
Մալաթիայի անձնագրային բաժանմունքի պետ Մխիթար Հովհաննիսյանը, նախ շնորհավորեց և առողջություն մաղթեց Պետրիկինային, ապա ընդունված կարգի համաձայն` ստորագրելուց հետո, նրան հանձնվեց նոր անձնագիրը:
Անմիջական և ջերմ մթնոլորտից շոյված Նինա տատիկը շնորհակալություն հայտնեց անձնագրային բաժանմունքի աշխատակիցներին:
Ոստիկանության ծառայողների հոգատար վերաբերմունքից զգացված էր նաև Պետրիկինայի հարսը:
Նոր տարին, նոր անձանգրով. ոստիկանության Մալաթիայի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների ամանորյա անակնկալը ստացվել էր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]