Հռոմի պապը ներողություն է խնդրել ուխտավոր կնոջը հարվածելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ներողություն է խնդրել երեկվա տոնակատարսության ընթացքում կնոջ ձեռքին հարվածելու համար:
Ինչպես տեղեկացնում է [url=https://www.gazeta.ru/social/news/2020/01/01/n_13880306.shtml]gazeta.ru[/url]-ն, նա նշել է, որ կորցրել է համբերությունը:
«Համբերությունը սեր է: Երբեմն մենք կորցնում ենք համբերությունը, ինչպես ես երեկ: Այսօր ես ներողություն եմ խնդրում երեկ վատ օրինակ դառնալու համար»,- ասել է Ֆրանցիսկոսը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանցիսկոսը ձեռքը մեկնել է դեպի երեխաներից մեկը, սակայն նրա հարևանությամբ գտնվող կինը բռնել է ձեռքն ու քաշել, ինչից հետո հոգևորականը հարվածել է կնոջ ձեռքին: