211652_close_icon
views-count38283 դիտում article-date 16:48 02-02-2020

Ուզում են իմ անվան հետ կապել. ամեն բան անելու եմ իրականությունը բացահայտելու համար. Առաքել Մովսիսյանը` մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասին. Lurer.com

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, [url=https://lurer.com/?p=354071&l=am]Lurer.com[/url]-ի հետ զրույցում մեկնաբանելով լուրը, որ զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան փաստի առթիվ ձերբակալվածներից մեկն իր որդին է՝ Դավիթ Մովսիսյանը, ասել է, որ ամեն բան անելու է իրականությունը բացահայտելու համար։ «Առաջին հերթին ցավակցում եմ մահացած զինվորի ընտանիքին: Երկրորդը՝ նախաքննությունը պետք է պարզի նոր ես ձեզ հետ խոսեմ: Երրորդն էլ՝ ես գնալու եմ միանամ զոհվածի ծնողներին, նրանց կողքին եմ լինելու մինչև վերջ, որ ճշմարտությունը բացահայտվի: Ինձ համար ոչ մի տարբերություն չկա իմ տղան է զոհվել, թե այդ զոհված զինվորը: Ես կմիանամ իրենց մինչև արդարությունը բացահայտենք: Բոլորն ուզում են իմ անվան հետ կապել, չկա նման բան, կգա ժամանակը կտեսնեք իրականությունը, էդտեղ էլ կխաբնվեն բոլորը»,-ասաց նա: Հարցին՝ խոսե՞լ է իր որդու հետ, նա ի՞նչ է պատմել, ի պատասխան Մովսիսյանն ասել է. «Ոչ, եկեք նախաքննական գաղտնիքները չբացահայտենք, թող նախաքննության ընթացքում աշխատեն, լիարժեք բացահայտեն՝ ինչ է կատարվել»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/02/1146438/]ավելի վաղ [/url]Արմավիրի մարզից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 2-ին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում: Հայթաղ գյուղը մեկ մարդու նման դուրս էր եկել փողոց և պահանջում էր հստակ պատասխան իրենց գյուղից բանակ մեկնած ու կասկածելի հանգամանքներում մահացած 19-ամյա զինվորի մահվան փաստով: Հայթաղցիներին միացել էին նաև հարևան գյուղերից մեծ թվով բնակիչներ, ովքեր ասում էին. «Մենք պայքարում ենք նրա համար, որպեսզի իրական հանցագործը կամ հանցագործները հայտնաբերվեն, որպեսզի հետագայում նման կասկածելի ու ողբերգական դեպքեր տեղի չունենան: Արդեն քանի օր է, փորձում են մեր կանջներին լապշա կախել, թե տեղի ունեցածը ինքնասպանություն է: էդ ի՞նչ լոլոներ եք կարդում, էդ ո՞ւմ եք ուզում համոզեք, որ գյուղը սիրող, հայրենիքը սիրող, տունտեղը սիրող զինվորը պետք է ինքնասպան լիներ: Ի՞նչ ինքնասպանության մասին է խոսքը: Ակնհայտ է, որ տեղի է ունեցել սպանություն»: Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ Էջմիածին քաղաքի մուտքի մոտ ոստիկանության մեծ թվով ծառայողներ փակել էին ճանապարհը և արգելում էին, որպեսզի մարդիկ դի տեղափոխող ավտոմեքենայով շարժվեն Երևան»: Մարդիկ, տեսնելով, որ ոստիկանները թույլ չեն տալիս դի տեղափոխող ավտոմեքենան տեղաշարժվի, դագաղը դուրս բերեցին ավտոմեքենայից ու արդեն մոտ 2 կիլոմետր դին տեղափոխում էին ոտքով Երևան: Բոլորը միաբերան պնդում էին, որ ստիպված են այս ակցիան անում, որպեսզի իրականությունը բացահայտվի: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+

Նմանատիպ նյութեր