Վիճաբանություն՝ Արմավիրի մարզում․ Էջմիածնի թիվ 9 հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել․ մեկի քիթն է վնասվել, մյուսը ստացել է քերծվածքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 3-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները Էջմիածին քաղաքի թիվ 9 հիմնական դպրոցում «Զգուշացեք, երեխաներն են» միջոցառման շրջանակներում ծառայություն իրականացնելու ժամանակ հարակից տարածքից լսել են վիճաբանության ձայներ և, մոտենալով նշված վայրին, պարզել են, որ նշված դպրոցի աշակերտներ, Արմավիրի մարզի բնակիչներ 13-ամյա Է․ Մ․-ն և 12-ամյա Ա․ Ղ․-ն վիճաբանում են միմյանց հետ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նրանց ներկայացրել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14։20-ի սահմաններում, Է․ Մ․-ն և Ա․ Ղ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ և փոխադարձ հարվածներ հասցրել, ինչի հետևանքով Ա․ Ղ․-ն ստացել է մարմնական վնասվածք՝ քթի շրջանում, իսկ Է․ Մ․-ն՝ մարմնական վնասվածքներ՝ քերծվածքի տեսքով։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։