Մոդերնիզացված Ту-160М ռմբակոծիչն իրականացրել է առաջին փորձնական թռիչքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Կազանի ավիացիոն գործարանի հրապարակում առաջին փորձնական թռիչքն է իրականացրել մոդերնիզացված Ту-160М նոր ստրատեգիական ռմբակոծիչը:
Նշվում է, որ փորձնական թռիչքը տևել է 34 րոպե և ընթացել 1,5 կմ բարձրության վրա: Ինքնաթիռը վարել է Անրի Նասկդյանցը:
Ինքնաթիռի նոր տարբերակը, որը ստեղծվել է Ту-160М-ի հիմքի վրա, հագեցած է կապի ժամանակակից հուսալի համակարգով, խոչընդոտներից ուժեղացված պաշտպանվածությամբ, պաշտպանության նորագույն բորտային համակարգով և բացառիկ զինատեսակներով:
Ակնկալվում է, որ Ту-160М-ը ռուսական բանակը կհամալրի 2023 թվականին: