Ֆինանսական կորուստներն ինչպե՞ս կազդեն էներգահամակարգի վրա․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Էներգահամակարգն այն ոլորտն է, որը շատ կարևոր է երկրի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական անվտանգության համար: Եվ ինչքան կայուն էներգահամակարգ, այնքան կայուն զարգացում: Սա էլ իր հերթին շատ կարևոր է ճգնաժամային իրավիճակներում դիմակայելու տեսակետից:
Համավարակի այս օրերին, բնականաբար, մեզ հետաքրքրում է՝ ինչ վիճակում է էներգահամակարգը: Չէ՞ որ հասկանալի պատճառներով սահմանների փակ լինելու հետևանքով համակարգում որոշ նորոգման աշխատանքներ ձգձգվել են: Դա, արդյոք, անվտանգային խնդիր չի ստեղծի: Նաև՝ այս ընթացքում շատ ձեռնարկությունների չաշխատելու պատճառով էլէներգիայի սպառումը նվազեց. ֆինանսական կորուստներն ինչքանո՞վ կազդեն էներգահամակարգի վրա:
Պարզաբանումների համար «ՀՀ»-ն դիմել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]