Բնության հերթական պաշտպանիչ ծառ-խաչը՝ հյուսիսարևելյան սահմանագոտու հենակետերից մեկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հերթական պաշտպանիչ ծառ-խաչը՝ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտու հենակետերից մեկում: Բոլորս էլ քաջ գիտենք, թե Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինը ընդունած ժողովրդի համար ինչ նշանակություն և իմաստ ունի Սուրբ Խաչը:
Հենակետի տարածքում այս խաչ-սնձնենին, էլ ավելի է զորացնում և պարտավորեցնում մեր սահմանապահներին մարտական առաջադրանքները պատշաճ կատարելու համար:
Լուսանկարների հեղինակը հենակետում մարտական առաջադրանք կատարող մեր հերոս սպաներից մեկն է:
Սուրբ Խաչը պահապան Հայոց բանակին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/10/1154439/]SHAMSHYAN.com[/url]-ը, բնության նման հրաշք տեսարան էր [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/10/1154439/]եղել[/url] նաև Դիլիջանում, որի ոլորաններին հարակից տարածքում ծաղկած ծառը նման էր խաչի: Կարծես մայր բնությունը գեղանկարչի դերում էր հանդես եկել և նման հրաշք ստեղծել:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի