211652_close_icon
views-count1576 դիտում article-date 19:24 14-08-2026

Ավտովթար՝ Երևանում․ Բեկնազարյան փողոցում բախվել են «Toyota Camry»-ն և «Chevrolet»-ը․ վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։15-ի սահմաններում Բեկնազարյան փողոցից դեպի Մազմանյան փողոց տանող շրջանաձև խաչմերուկում  բախվել են Երևանի բնակիչ 24-ամյա Արամ Ա.-ի վարած «Toyota Camry» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Էդգար Թ.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Վանուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Ապետ Արշակյանը, Խաչիկ Հովհաննիսյանը և պարեկ Լևոն Բաղդասարյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր