Պեպ Գվարդիոլա. Ցանկանում եմ, որ Մեսին մնա «Բարսելոնայում»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսի՝ թիմից հեռանալու թեմային:
«Ես չեմ պատրաստվում մինչև մրցաշրջանի ավարտը խոսել տրանսֆերների մասին: Ցանկանում եմ, որ Մեսին մնա «Բարսելոնայում», ասել է Գվարդիոլան:
Նշենք, որ Մեսիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: Այսօր հաղորդվել է, որ «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններում խնդիրներ են առաջացել: Արգենտինացին դժգոհ է մնացել, որ ակումբը ցանկանում է կրճատել նախկինում պայմանավորված աշխատավարձը: