Հնդկաստանում Boeing օդանավը կոշտ վայրէջք է կատարել. զոհվել է 17 մարդ
Հնդկական Air India Express բյուջետային ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Հնդկաստանի Կոժիկոդե քաղաքի օդանավակայանում, որը գտնվում է Կերալա նահանգում:
Ինչպես հայտնում է Tass գործակալությունը, միջադեպի հետևանքով զոհվել է 17 մարդ, այդ թվում՝ 2 օդաչու: Օդանավում եղել է 190 մարդ, որոնցից 10-ը՝ երեխա, 2 օդաչու և անձնակազմի 4 անդամ։ Ուղևորները հայրենիք էին վերադառնում Դուբայից, ովքեր այնտղ էին մնացել համավարակի պատճառով։
Թռիչքային տվյալների թվային ձայնագրիչը և օդաչուների խցիկի ձայնագրիչը, որոնք դուրս են բերվել ավիացիոն պատահարների հետաքննության բյուրոյի ինքնաթիռից, կտեղափոխվեն Դելի՝ հետագա ուսումնասիրման համար։
Պատահարի փաստով հետաքննություն է սկսվել։