Բեյրութում ցուցարարները գրավել են արտգործնախարարության շենքը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ցուցարարները գրավել են Արտաքին գործերի նախարարության շենքը:
Մինչ այդ քաղաքի կենտրոնում իրավապահների և ցուցարարների միջև բախումներ են եղել, որոնց արդյունքում տուժել է 109 մարդ: Նրանցից 22-ը տեղափոխվել է հիվանդանոց:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո հազարավոր մարդիկ դուրս են եկել քաղաքի փողոցներ՝ պահանջելով բարեփոխումներ և կառավարության հրաժարականը: