Պուտինը ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կգլխավորի ռուսական պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանին: Այս մասին ասված է ՌԴ իրավական տեղեկատվության կայքում հրապարակված [url=http://publication.pravo.gov.ru/Document/View/0001202009080035?index=0&rangeSize=1]փաստաթղթում[/url]:
Նախագահը հանդես կգա տեսաուղերձի ձևաչափով, ինչից հետո պատվիրակության ղեկավարը կդառնա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նախագահն արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է նաև հաստատել խորհրդականների, փորձագետների և տեխնիկական անձնակազմի ցուցակը:
Պուտինի ելույթը նախատեսված է սեպտեմբերի 22-ին: