Վենեսուելան COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը կստանա այս ամիս
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութը Վենեսուելա կմատակարարվի սեպտեմբերին՝ կլինիկական փորձարկումներ անցկացնելու համար:
«Սեպտեմբերին Ռուսաստանից կստացվի առաջին պատվաստանյութը կլինիկական փորձարկումներ անցկացնելու համար»,-հայտարարել է Մադուրոն հեռուստաելույթի ժամանակ, որը հեռարձակվել է նրա Թվիթերի էջում:
Քաղաքական գործիչը հավելել է, որ մտադիր է Ազգային ընտրական հանձնաժողովի ղեկավարության հետ քննարկել Ազգային ասամբլեայի առաջիկա ընտրություններում բոլոր թեկնածուների պատվաստում ստանալու հնարավորությունը՝ նախընտրական արշավը հանգիստ անցկացնելու համար: