Մեծ 7-նյակի ԱԳ նախարարները Մոսկվայից պահանջում են գտնել Նավալնիի թունավորման մեղավորներին
Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ Ռուսաստանից պահանջում են պատժել Ալեքսեյ Նավալնիի թունավորման համար պատասխանատուներին: Ըստ նրանց՝ ընդդիմադիր գործչի թունավորման փաստն արդեն հաստատված է: Գրում է [url=https://www.kommersant.ru/doc/4483927]kommersant[/url]-ը։
Ռուսաստանը հերքում է իր առնչությունը:
Օմսկի գլխավոր թունաբան Ալեքսանդր Սաբաևը շարունակում է պնդել, որ ոչ ոք չի թունավորել Նավալնիին, քանի որ «եթե թունավորում լիներ, Նավալնին կմահանար առաջին ժամերին»:
Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ էր օգոստոսի 20-ից, օգոստոսի 22-ին նրան Օմսկից տեղափոխել են Բեռլինի հիվանդանոց: Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ նրա օրգանիզմում հայտնաբերել են «Նովիչոկ» խմբի թունավոր նյութերի հետքեր: «Նովիչոկ»-ը համարվում է մարտական քիմիական զենք և արգելված է ամբողջ աշխարհում: