211652_close_icon
views-count1648 դիտում article-date 18:39 11-09-2020

Տեղի է ունեցել Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և ֆինանսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Սեպտեմբերի 11-ին Արթուր Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Քննարկվել է «Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու մասին» հարցը: «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության կողմից այդ պաշտոնի համար առաջարկվել է Լիանա Ավանեսյանի թեկնածությունը: Խմբակցության քարտուղար Էլեոնորա Ավանեսյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալները և աշխատանքային գործունեությունը: Հանձնաժողովի անդամները և նիստին ներկա պատգամավորները քննարկել են հարցը, որին հաջորդել է հանձնաժողովի անդամների քվերկությունը: Քվեարկության արդյունքում որոշում չի ընդունվել, ինչի արդյունքում հարցը չի ներառվի առաջիկա նիստի օրակարգում: Հանձնաժողովի նիստին ներկա է եղել նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: [b] Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր