Լեգենդ զինվոր, ծնունդդ շնորհավո՛ր. ափսոս, քո պահած դիրքը հանձնվեց թուրքին
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Արցախի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է:
Ռոբերտի բացառիկ հերոսությունը անտարբեր չթողեց և ոչ մեկին, նրան ճանաչեցին որպես հերոս, իսկ ընկերների համար, բացի հերոս լինելուց, նա հումորով ու բարի Կյաժն էր:
Ապրիլյան պատերազմում անմահացած հերոսը այսօր կդառնար 24 տարեկան:
Հավերժ փա՛ռք քեզ, Հայրենիքի՛ զինվոր:
Ռոբերտ Աբաջյանը ծնվել է 1996 թ. նոյեմբերի 16-ին, Երևանում։ 2003 թ. ընդունվել է Երևանի N 147 հիմնական դպրոց, որն ավարտել է 2012 թ.։ Նույն թվականին ընդունվել է Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջ՝ այն ավարտելով 2014-ին։
Այնուհետեւ ընդունվել է Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտ։ Ռոբերտ Աբաջյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2014 թ.:
Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է կրտսեր սերժանտի կոչում։ 2016 թվականի նոյեմբերի 16-ին իր հարազատ կրթօջախում հերոսի հիշատակին դասարան է անվանակոչվել: